Ուզբեկստանի զինծառայողներն այցով գտնվում են Ադրբեջանում
 Ուզբեկստանի զինծառայողներն այցով գտնվում են Ադրբեջանում
09:57     15 08 2024    
Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև կնքված 2024 թվականի երկկողմ համագործակցության պլանի համաձայն՝ Ուզբեկստանի զինծառայողներն այցով ժամանել են մեր երկիր՝ մասնակցելու ժամանակակից զինված հակամարտություններում մարտավարական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման պլանավորման և մարտավարության դասընթացին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը։

Դասընթացի առաջին օրը Ուզբեկստանի հյուրերին ճեպազրույց է ներկայացվել՝ ադրբեջանական բանակի Ռազմաօդային ուժերի պատմության և գործունեության, ավանդական մարտերում անօդաչու թռչող սարքերի օգտագործման, մարտական թռիչքների կազմակերպման, մինի և միկրո անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ուզբեկստան   Ադրբեջան  


Լրահոս