MEDIA: «Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ռազմական կոնտինգենտներ չկան»
  MEDIA:  «Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ռազմական կոնտինգենտներ չկան»
15:23     12 08 2024    
Տեղեկությունն այն մասին, որ Իսրայելն արգելել է իր զինծառայողներին մնալ Ադրբեջանում, չի համապատասխանում իրականությանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ ԶԼՄ-ների զարգացման գործակալության (MEDIA) հայտարարության մեջ։

«Ադրբեջանի տարածքում որևէ օտարերկրյա պետության ռազմական կոնտինգենտ չկա, և մենք դատապարտում ենք այդ թեմայով ցանկացած տեղեկատվական շահարկում»,- ասված է հայտարարության մեջ։

Գործակալությունում նշել են, որ որոշ երկրների ԶԼՄ-ները, վկայակոչելով անվստահելի աղբյուրներին, ապատեղեկատվություն են տարածում Ադրբեջանի մասին՝ նպատակ ունենալով մոլորեցնել տեղական և միջազգային հանրությանը. «Ապատեղեկատվության ազդեցության տակ Iran International հեռուստաալիքը, The Telegraph-ը և Kan գործակալությունը տեղեկատվական մանիպուլյացիաներ են կատարել և իրականությանը չհամապատասխանող հաղորդագություններ են տարածել այն մասին, որ իբր Իսրայելը արգելել է իր զինծառայողներին մնալ Ադրբեջանում»:

MEDIA-ն ընդգծել է, որ բոլոր ԶԼՄ-ները, անկախ նրանից, թե որ երկրում են գործում, պետք է հետևեն լրագրողական էթիկական նույն սկզբունքներին. «Մենք անընդունելի ենք համարում որոշ տեղական լրատվամիջոցների կողմից նման նյութերի կրկնօրինակումը սոցիալական ցանցերում դրանք տարածելուց հետո»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս