ԶԼՄ-ներ. Իսրայելը պահանջել է իր զինվորականներին լքել Ադրբեջանը և Վրաստանը
  ԶԼՄ-ներ.  Իսրայելը պահանջել է իր զինվորականներին լքել Ադրբեջանը և Վրաստանը
10:45     12 08 2024    
Իսրայելի բանակն արգելել է իր զինծառայողներին մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հարձակման սպառնալիքների լույսի ներքո։

«Կան» պետական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ բանակի ղեկավարության հրամանի համաձայն՝ զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, ովքեր ինչ-ինչ պատճառներով այժմ գտնվում են Հարավային Կովկասի այս երկու հանրապետություններում, պարտավոր են անհապաղ վերադառնալ Իսրայել։

Նշվում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են Իրանի կողքին, նրանց տարածքում ապրում են իրանցիներ, իսկ Ադրբեջանը նաև ընդհանուր սահման ունի իսլամական հանրապետության հետ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս