Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ակորդայի հաղորդագրությանը, այս մասին Ղազախստանի ղեկավարը հայտարարել է՝ Աստանայում Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների հանդիպմանն իր ելույթում:
Կ.Տոկաևը հայտարարել է՝ էկոլոգիայի և կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարի ոլորտում տարածաշրջանի երկրների միջև համագործակցության անհրաժեշտության մասին։
«Մեր երկրները մեծ հնարավորություններ ունեն ընդլայնելու փոխշահավետ համագործակցությունը։ Կարևոր նշանակություն ունի համագործակցությունը բնապահպանության ոլորտում և կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարում։ Մենք բախվում ենք նմանատիպ մարտահրավերների, ուստի փոխգործակցության ընդլայնումը, համակարգման ավելացումը և կլիմայի օրակարգում փորձի փոխանակումը առանձնահատուկ նշանակություն ունեն: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Ադրբեջանի նախագահին, մեր հարգարժան բարեկամ Իլհամ Հեյդար օղլուին մաղթել հաջողություն՝ այս տարվա աշնանը կլիմայի գլոբալ համաժողովի COP29-ի անցկացման գործում», - ասել է Կ.Տոկաևը։