Իլհամ Ալիևը ժամանել է Ղազախստան
  Իլհամ Ալիևը ժամանել է Ղազախստան
16:06     08 08 2024    
Օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով այցով ժամանել է այս երկիր՝ մասնակցելու Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների հանդիպմանը։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ Աստանայի Նուրսուլթան Նազարբաևի անվան միջազգային օդանավակայանում Իլհամ Ալիևի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Ադրբեջանի նախագահին դիմավորել են Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և այլ պաշտոնատար անձինք։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ղազախստան  


Լրահոս