Ադրբեջանի ԶՈւ մեքենայացված ստորաբաժանումների անձնակազմերը կատարելագործում են մարտական հմտությունները
 Ադրբեջանի ԶՈւ մեքենայացված ստորաբաժանումների անձնակազմերը կատարելագործում են մարտական հմտությունները
13:48     08 08 2024    
Ընթացիկ տարվա ուսումնական պլանի համաձայն, ցամաքային զորքերի մեքենայացված ստորաբաժանումների հետ՝ մարտական հրաձգությամբ մարտավարական վարժանքներ են անցկացվում։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։

Համազորային հրաձգարանում անցկացվող վարժանքների ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացված է՝ անձնակազմերի գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը։

Ադրբեջանական բանակում շարունակվում են՝ ստորաբաժանումների մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելու և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանն ուղղված միջոցառումները։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԶՈւ  


Լրահոս