Օմբուդսմեն. Հայաստանը շարունակում է ականային ահաբեկչոթյան քաղաքականությունը նույնիսկ սահմանազատումից հետո
  Օմբուդսմեն.  Հայաստանը շարունակում է ականային ահաբեկչոթյան քաղաքականությունը նույնիսկ սահմանազատումից հետո
10:26     03 08 2024    
Հայաստանը շարունակում է ականային ահաբեկչության քաղաքականությունը՝ նույնիսկ սահմանազատումից հետո չհրաժարվելով բնակչության կյանքին ու առողջությանը սպառնացող իր գործողություններից։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան։

Նա նշել է, որ այսօր Գազախի շրջանի Գըզըլհաջըլը գյուղում Հայաստանի կողմից տեղադրված ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք քաղաքացիական անձ և մեկ զինծառայող։

Օմբուդսմենը հավելել է, որ գյուղը վերադարձվել է Ադրբեջանին՝ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման մասին 2024 թվականի ապրիլի 19-ի պայմանավորվածությունների հիման վրա։

«Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ մեր երկրին ճշգրիտ ականների քարտեզներ չտրամադրելը լրջորեն խոչընդոտում է նախկին հարկադիր վերաբնակների անվտանգ վերադարձին իրենց հայրենի հողեր՝ առողջ շրջակա միջավայրի իրավունքի ապահովումը, ինչպես նաև սահմանի սահմանազատման գործընթացին և տարածաշրջանում անցկացվող վերականգնման աշխատանքներին։ Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի այդ երկիրը մեզ հանձնի ականների ճշգրիտ քարտեզները, չլռի ականային ահաբեկչության մասին»,- ասել է Ս.Ալիևան։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Հայաստան  


Լրահոս