Ադրբեջանցի հրետանավորները կատարելագործում են իրենց հմտությունները
 Ադրբեջանցի հրետանավորները կատարելագործում են իրենց հմտությունները
18:05     02 08 2024    
2024 թվականի ցամաքային զորքերի պատրաստության պլանի համաձայն՝ հրետանային ստորաբաժանումների հետ անցկացվում են հատուկ տակտիկական վարժանքներ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։

Քարտեզի վրա հստակեցվել են վարժանքների պլանով նախատեսված գործողությունները, լսվել են սպաների զեկույցները՝ ստեղծված մարտավարական իրավիճակից ելնելով կայացված որոշումների մասին։

Մշտական տեղակայման կետերից՝ կենտրոնացման շրջան տագնապով դուրս բերված ստորաբաժանումները հաղթահարել են տարբեր խոչընդոտներ երթուղու երկայնքով՝ օգտագործելով գիշերային տեսողության սարքեր և մշակել են՝ կրակային դիրքեր գրավելու, զինտեխնիկան և հրետանային կայանքները մարտական պատրաստության վիճակի բերելու գործողություններ։

Վարժանքների ընթացքում, որոնք անցկացվում են զինծառայողների գիտելիքների և հմտությունների կատարելագործման, ինչպես նաև հրետանային ստորաբաժանումների կառավարման վերաբերյալ հրամանատարների հմտությունների կատարելագործման համար, զինծառայողները ցուցադրում են բարձր պրոֆեսիոնալիզմ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս