Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։
Մինչ օրս ինժեներական ստորաբաժանումների կողմից ականներից ու չպայթած զինամթերքից մաքրվել են 39721 հեկտար ազատագրված տարածքներ։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել և ոչնչացվել է 13045 միավոր չպայթած զինամթերք, 3318 միավոր հակատանկային և 10463 միավոր հակահետևակային ական։
Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված պատմական տարածքներում պլանային կարգով շարունակվում է՝ սոցիալական բարեկեցության վերականգնման, անվտանգության ապահովմանն ուղղված համապատասխան միջոցառումների իրականացումը, ինչպես նաև ինժեներական աջակցության միջոցառումները, որոնք ուղղված են ճանապարհային և ենթակառուցվածքային աշխատանքների կատարման արագացմանը: