Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ Արևմտյան Ադրբեջանի Համայնքի մեկնաբանության մեջ։
«Նախ հիշեցնում ենք, որ 30 տարի Հայաստանն էր, որ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել Ալմա-Աթայի հռչակագրի նկատմամբ, խախտել է մեկ այլ երկրի տարածքային ամբողջականությունը և թույլ չի տվել սահմանների սահմանազատում և սահմանագծում։
Արարատ Միրզոյանի պնդումը, թե Ադրբեջանը չի արձագանքում սահմանային միջադեպերի և սպառազինությունների վերահսկման մեխանիզմ ստեղծելու առաջարկին, միջազգային հանրության աչքում իրեն որպես կառուցողական կողմ ներկայանալու անազնիվ և բոլորովին անիմաստ փորձ է հանդիսանում։ Ոչ ոք չի կասկածում, թե ինչպես Հայաստանը, որը 30 տարի անտեսում էր Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման բազմակողմ մեխանիզմները, օկուպացված էր պահում ադրբեջանական տարածքները և այնտեղ տեղակայում իր զորքերն ու զինատեսակները, «կհետևի» սպառազինությունների վերահսկման ցանկացած այլ մեխանիզմի։
Ղարաբաղի հայերի իբր հարկադիր վերաբնակեցման մասին զրպարտչական հայտարարություններ անելու, այսպես կոչված «ինստիտուտների» հակաադրբեջանական գործունեության վրա աչք փակելու, ռազմականացման քաղաքականություն վարելու, սահմանին լարվածություն ստեղծելու փոխարեն, Հայաստանը պետք է անկեղծորեն ձգտի խաղաղության Ադրբեջանի հետ և պայմաններ ստեղծի մեր հայրենի հողեր վերադառնալու համար»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Zinvor.info