Իլհամ Ալիևը շնորհավորել է Նիկոլաս Մադուրոյին
 Իլհամ Ալիևը շնորհավորել է Նիկոլաս Մադուրոյին
15:37     29 07 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Ուղերձում Իլհամ Ալիևը շնորհավորել է Նիկոլաս Մադուրոյին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Իլհամ Ալիևը նշել է ադրբեջանա-վենեսուելական հարաբերությունների դինամիկ զարգացումը և վստահություն հայտնել, որ Ադրբեջանը և Վենեսուելան այսուհետ էլ ջանքեր կգործադրել բարեկամական կապերի զարգացման ուղղությամբ և հաջողությամբ կշարունակեն փոխշահավետ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Նիկոլաս-Մադուրո  


Լրահոս