Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը զգուշացրել է Հայաստանին և նրա հովանավորներին
 Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը զգուշացրել է Հայաստանին և նրա հովանավորներին
20:56     25 07 2024    
ԱՀ ՊՆ-ն արդեն հայտնել է Հայաստանի կողմից՝ Քելբեջարի ուղղությամբ ծանր զինատեսակների կիրառմամբ և Թովուզի ուղղությամբ կվադրոկոպտերի կիրառմամբ կատարված վերջին սադրանքների մասին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ կայքին։

Նշենք, որ նման սադրանքները Հայաստանի կողմից ամենևին էլ առաջին անգամ չեն, դրանք մշտական բնույթ են կրում: Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից անցկացվող զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը ու Եվրոպական Միության կողմից Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը՝ խաղաղության եվրոպական հիմնադրամի հովանու ներքո նախնական փուլում՝ տասը միլիոն եվրոյի չափով, ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին՝ նմանատիպ սադրանքներ իրականացնելու և վկայում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմի պատրաստվելու մասին:

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է Հայաստանին և նրա հովանավորներին այն մասին, որ պետք է ձեռնպահ մնան Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից։ Եթե մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա ԱՀ Զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցներով ինքնապաշտպանության նպատակով կձեռնարկվեն համապատասխան պատասխան միջոցներ։

Հայտարարում ենք, որ տարածաշրջանում իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության և նրա հովանավորների վրա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանի   Հայաստան   ՊՆ  


Լրահոս