Ադրբեջանի ՌԾՈՒ ապագա սպաները վարժանքներ են անում ծովում
 Ադրբեջանի ՌԾՈՒ ապագա սպաները վարժանքներ են անում ծովում
14:07     25 07 2024    
Հեյդար Ալիևի անվան Ռազմական ինստիտուտի 2023-2024 թվականների ուսումնական պլանի և ծրագրի համաձայն՝ գործնական պարապմունքներ են անցկացվում Ռազմածովային ուժերի ֆակուլտետի կուրսանտների հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նախ կուրսանտները տեղեկացվել են նավի վրա վարքագծի և անվտանգության կանոնների, ինչպես նաև անձնակազմի ամենօրյա գործունեության մասին։

Գլխավոր հրամանատարական կետում կատարվել են կառավարում կազմակերպելու, ռազմանավերը նավարկության և մարտական պատրաստության վիճակի բերելու, ռադիոլոկացիոն կայանի միջոցով տեխնիկական և տեսողական հսկողություն իրականացնելու առաջադրանքներ:


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՌԾՈՒ