Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին «Հրապարակ» թերթին հայտնել են ՀՀ նախարարների կաբինետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Մենք գրավոր հարցում ենք ուղարկել կառավարությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե երբ է հայկական կողմը ստացել հրավերը, որի մասին խոսել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, և ինչ պատասխան է տվել Հայաստանի վարչապետի վարչակազմը։ Հետաքրքրվեցինք՝ պատրաստվում է արդյոք ՀՀ վարչապետը մեկնել Բաքու և մասնակցել COP-29 համաժողովին, և խնդրեցինք պարզաբանել, թե ինչ դիրքորոշում ունի հայկական կողմը բարիդրացիության հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթ ստորագրելու Բաքվի առաջարկի վերաբերյալ, որի մասին նախօրեին խոսել էր Ադրբեջանի նախագահի օգնականը։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեր նշած հարցերին կանդրադառնա արձակուրդից հետո՝ օգոստոսին կայանալիք ասուլիսի ժամանակ»,– արձագանքել են կառավարությունից»,–գրում է թերթը։
Zinvor.info