ԶԼՄ-ներ. Փաշինյանը կայցելի Հայաստանի բոլոր ուժային գերատեսչություններ
  ԶԼՄ-ներ.  Փաշինյանը կայցելի Հայաստանի բոլոր ուժային գերատեսչություններ
13:23     08 01 2026    
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է անձամբ այցելել տարբեր գերատեսչություններ, հանդիպումներ ունենալ աշխատակազմի և ղեկավար անձանց հետ, հարցեր տալ նրանց կատարած աշխատանքների, գրանցած արդյունքների վերաբերյալ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:

Թերթը չի բացառում, որ այդ այցերի արդյունքներով լինեն հրաժարականներ:

«Ժողովուրդ»-ի աղբյուրները նշում են, որ իրավապահները շատ լուրջ են պատրաստվում Փաշինյանի գալուն․ փաստաթղթեր են հավաքում, գրություններ պահանջում իրենց ենթականերից, որպեսզի Փաշինյանի բոլոր հարցերին պատասխան ունենան։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս