Իտալիայի ԱԳՆ փոխղեկավար. Ես կցանկանայի, որպեսզի խաղաղություն տիրեր ամբողջ աշխարհում, ինչպես Հարավային Կովկասում
 Իտալիայի ԱԳՆ փոխղեկավար.  Ես կցանկանայի, որպեսզի խաղաղություն տիրեր ամբողջ աշխարհում, ինչպես Հարավային Կովկասում
12:24     13 01 2026    
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովը դրական ազդեցություն ունեցավ Հարավային Կովկասում իրավիճակի վրա։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելլին՝ Բաքվում իտալա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստում։

«Նախագահ Դոնալդ Թրամփի շնորհիվ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն. այն իսկապես պատմական մասշտաբի է։ Մենք կարծում ենք, որ նոր խաղաղ իրավիճակը բազմաթիվ հեռանկարներ կբացի ոչ միայն տարածաշրջանի համար։ Ես կցանկանայի, որպեսզի խաղաղություն տիրեր ամբողջ աշխարհում, ինչպես Հարավային Կովկասում», - նշել է նա։

Չիրիելլին հավելել է, որ Բաքվում իտալա-ադրբեջանական համալսարանի բացումը հանդիսանում է՝ երկկողմ հարաբերությունների ամրության և դրանց առաջադիմական զարգացման վկայությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իտալիա  


Լրահոս