Փաշինյանը բենզինի ցածր գները կապում է Ադրբեջանից ներմուծման հետ
 Փաշինյանը բենզինի ցածր գները կապում է Ադրբեջանից ներմուծման հետ
18:09     13 01 2026    
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտացել է Հայաստանում բենզինի գնի իջեցմամբ և դա կապել Ադրբեջանից վառելիքի ներմուծման հետ:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին, սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութում ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ադրբեջանական բենզինի ներկրումը հանգեցրել է երկրում վառելիքի գների անկմանը։

Նրա խոսքով՝ պրեմիում բենզինի նվազագույն գինը 2025 թվականի դեկտեմբերի կեսերից ի վեր նվազել է 15%-ով՝ մեկ լիտրի համար 510 դրամից հասնելով 430 դրամի։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս