Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը խոսել է Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ուշադրության և հոգատարության շնորհիվ երկրի ողջ տարածքում, այդ թվում՝ ազատագրված տարածքներում, զինվորական անձնակազմի նյութատեխնիկական ապահովման և սոցիալ-կենսական պայմանների հետագա բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։
Նշելով ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումների դրական արդյունքները, նախարարը վստահություն է հայտնել այս ուղղությամբ աշխատանքների հետագա շարունակման վերաբերյալ։
Վերջում պաշտպանության նախարարը հետաքրքրվել է զինծառայողների խնդիրներով, համապատասխան հանձնարարականներ է տվել անձնակազմին անհատական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև գիտելիքներն ու հմտությունները ամրապնդելու վերաբերյալ։
Zinvor.info