Ղազախստանն ու Ադրբեջանը համաձայնագիր կկնքեն ռազմական հետախուզության վերաբերյալ
 Ղազախստանն ու Ադրբեջանը համաձայնագիր կկնքեն ռազմական հետախուզության վերաբերյալ
15:55     23 07 2024    
Ղազախստանում հրապարակվել է որոշման նախագիծ, որով հաստատվում է Ղազախստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև պաշտպանական բնագավառում ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, փաստաթուղթը զետեղված է «Բաց նորմատիվ իրավական ակտեր» պորտալում, որը նախատեսված է օրինագծերի հրապարակման և հանրային քննարկման համար։

Ըստ նախագծի՝ կողմերը պայմանավորվել են համագործակցության հետևյալ ձևերի շուրջ. 1) լիազորված մարմինների ղեկավարների պաշտոնական այցեր և փորձագետների աշխատանքային հանդիպումներ. 2) պաշտպանության ոլորտում ռազմական հետախուզական տեղեկատվության փոխադարձ փոխանակում հետևյալ թեմատիկ ուղղություններով. ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններ. փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմաքաղաքական իրադարձություններ. 3) պետությունների տարածքներում լիազորված մարմինների անձնակազմի համար համատեղ մարտական պատրաստության միջոցառումների անցկացում` պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան. 4) համագործակցության այլ ձևեր:

Փաստաթղթում նշվում է, որ գաղտնի տեղեկատվության փոխանակումը, օգտագործումը և պաշտպանությունն իրականացվում է գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին առանձին միջազգային պայմանագրի հիման վրա։

Կողմերը չեն օգտագործում սույն պայմանագրով համագործակցության ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը ի վնաս այդ տեղեկատվությունը տրամադրած կողմի:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ղազախստան   Ադրբեջան  


Լրահոս