Ադրբեջանցի դիպուկահարները կատարելագործում են կրակային պատրաստման հմտությունները
 Ադրբեջանցի դիպուկահարները կատարելագործում են կրակային պատրաստման հմտությունները
13:42     23 07 2024    
Ընթացիկ տարվա պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակում անցկացվել է դիպուկահարների պատրաստման դասընթաց։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, ուսումնական ծրագրին համապատասխան՝ զինծառայողները վերապատրաստվել են դիպուկահար հրացանների մարտավարական և տեխնիկական բնութագրերին և կատարելագործել կրակային պատրաստման գործնական հմտությունները։

Դասընթացի ընթացքում դիպուկահարները բարձր պրոֆեսիոնալիզմով կատարել են՝ կրակային դիրքի ընտրության, քողարկման, ինչպես նաև տարբեր հեռավորությունների վրա գտնվող թիրախների հայտնաբերման և ոչնչացման առաջադրանքները։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ