Պետդեպարտամենտ. Միացյալ Նահանգները շարունակում են աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի հասնելու ուղղությամբ
  Պետդեպարտամենտ.  Միացյալ Նահանգները շարունակում են աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի հասնելու ուղղությամբ
10:43     23 07 2024    
Միացյալ Նահանգները շարունակում են աշխատել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի հասնելու ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Ադրբեջանն ու Հայաստանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք աջակցել այս գործընթացին: Հասել է խաղաղության ժամանակը, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնագրի ուղղությամբ», - ասել է նա:

Հուլիսի 10-ին ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և նրա հայ գործընկերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը խաղաղ համաձայնագրի շուրջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան   Հայաստան