Ադրբեջանի ՌՕՈՒ օդաչուները կատարելագործում են մարտական հմտությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանի ՌՕՈՒ օդաչուները կատարելագործում են մարտական հմտությունները.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
16:54     22 07 2024    
2024 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի ավիացիոն միջոցները ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ը, այս մասին նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Նախ անձնակազմին ծանոթացրել են անվտանգության կանոնների հետ: Ռազմական օդաչուների առողջական վիճակը ստուգելուց հետո իրականացվել են գործնական թռիչքներ։

Ուսումնական թռիչքների սցենարի համաձայն՝ Սու-25ՄԼ և Սու-25 ինքնաթիռները ցերեկային ժամերին տվյալ երթուղիներով կատարել են թռիչք, վայրէջք և բարդ աերոբատիկ և մարտական մանևրներ տարբեր բարձրությունների վրա:

Մարտական հմտությունների կատարելագործման նպատակով իրականացվող ուսումնական թռիչքների ժամանակ ռազմական օդաչուները ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՌՕՈՒ   ՊՆ