Եվրոպան փող է հատկացրել Հայաստանին սպառազինելու համար
 Եվրոպան փող է հատկացրել Հայաստանին սպառազինելու համար
14:56     22 07 2024    
ԵՄ երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել՝ Հայաստանին օգնության հատկացմանն ու նրա հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին երկխոսության մեկնարկին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն մեկնաբանել է այս որոշումը։

«Մենք խորապես ողջունում ենք ԵՄ-ի կողմից ԱԳ նախարարների մակարդակով ընդունված պատմական որոշումները՝ կապված խաղաղության եվրոպական գործիքի միջոցով օգնության տրամադրման և վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հետ»,- Միրզոյանի խոսքերը մեջբերում է Հայաստանի ԱԳՆ-ն։

Նշենք, որ, այսպես կոչված, 10 մլն եվրոյի չափով օգնությունը կուղղվի Հայաստանի «պաշտպանունակության ամրապնդմանը»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Եվրոպա   Հայաստան  


Լրահոս