Հայաստանում ինքնաթիռ է վթարվել. կան զոհեր
 Հայաստանում ինքնաթիռ է վթարվել.  կան զոհեր
13:36     19 07 2024    
Հայաստանի Կոտայքի (Ելգովան) մարզում Ան-2 ինքնաթիռ է կործանվել. Աղետի հետևանքով երկու մարդ է մահացել։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Հաստատում եմ. վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է։ Պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– նշել է Թորոսյանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Թորոսյան