Ալիևը Շվեյցարիայի նախագահի հետ քննարկել է COP29-ը և խաղաղության օրակարգը
 Ալիևը Շվեյցարիայի նախագահի հետ քննարկել է COP29-ը և խաղաղության օրակարգը
14:50     18 07 2024    
Հուլիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրոպական քաղաքական համայնքի IV գագաթնաժողովի շրջանակներում զրույց է ունեցել՝ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Վիոլա Ամերդի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ Ադրբեջանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում խաղաղության օրակարգի խթանման շուրջ։

Քննարկվել է շվեյցարական ընկերությունների ներդրումը՝ Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման և շինարարական աշխատանքներում։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև COP29-ի և կլիմայի փոփոխության հարցերի շուրջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Շվեյցարիա   COP29  


Լրահոս