Զորամասերում շարունակվում է նորակոչիկների ընդունման գործընթացը
 Զորամասերում շարունակվում է նորակոչիկների ընդունման գործընթացը
10:17     16 07 2024    
Ադրբեջանի Հանրապետության նախագահի համապատասխան կարգադրության կատարման շրջանակներում շարունակվում է ադրբեջանական բանակի ուսումնական զորամասերում նորակոչիկների ընդունման գործընթացը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչությանը, զորամասերի ընդունման կետերում հաշվառվելուց հետո նորակոչիկները բուժկետերում երկրորդ փորձաքննություն են անցնում ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից, ամբողջությամբ ապահովվում են սեզոնին համապատասխան զինվորական համազգեստով և այլ հանդերձանքով:

Հրահանգների պահանջներին համապատասխան՝ անձնակազմի բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությունը և հոգեբանական կայունությունը պահպանելու և ապահովելու նպատակով յուրաքանչյուր երիտասարդ զինծառայողի հետ անցկացվում են անհատական զրույցներ և հոգեբանական թեստեր։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս