Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչությանը, զորամասերի ընդունման կետերում հաշվառվելուց հետո նորակոչիկները բուժկետերում երկրորդ փորձաքննություն են անցնում ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից, ամբողջությամբ ապահովվում են սեզոնին համապատասխան զինվորական համազգեստով և այլ հանդերձանքով:
Հրահանգների պահանջներին համապատասխան՝ անձնակազմի բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությունը և հոգեբանական կայունությունը պահպանելու և ապահովելու նպատակով յուրաքանչյուր երիտասարդ զինծառայողի հետ անցկացվում են անհատական զրույցներ և հոգեբանական թեստեր։
Zinvor.info