Պետդեպարտամենտն առաջընթաց է արձանագրում Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններում
 Պետդեպարտամենտն առաջընթաց է արձանագրում Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններում
08:45     16 07 2024    
Ադրբեջանն ու Հայաստանը անհավանական առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ անցել խաղաղության պայմանագրի կնքման հարցում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների համար։ Այն մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի, խաղաղության, կայունության, տարածաշրջանի անվտանգության համար։ Մենք, իրոք, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրություններ և գնալ ծանր փոխզիջումների: Դրա համար էլ մենք պատրաստվում ենք շարունակել խրախուսել նրանց՝ լուծելու այս վերջնական տարաձայնությունները և համաձայնության գալ»,- ասել է նա»,-հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս