Ըստ
Zinvor.info-յի՝ այցի ընթացքում ընդգծվել է, որ Թովուզի մարտերը մտել են Ադրբեջանի ռազմական պատմության մեջ որպես հաղթական մարտեր, ադրբեջանական բանակը հերթական անգամ ապացուցեց, որ ունակ է վճռականորեն կասեցնել հակառակորդի ցանկացած սադրանք և անսպասելի հարձակում։
Նշվել է, որ Թովուզի մարտերում մեր բանակի զինվորներն ու բարձրաստիճան սպաները, ցուցադրելով հերոսության ու խիզախության օրինակներ, վճռականորեն կասեցրին հայ օկուպանտների սադրանքները։ Ցավոք, այդ մարտերում զոհվեցին այնպիսի քաջարի ու հայրենասեր զավակներ, ինչպիսիք էին գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզոևը։ Սակայն նրանց արյունն անվրեժ չմնաց։ Հետևելով հերոսների օրինակին՝ մեր երիտասարդ զինվորները 44 օրում գրեցին համաշխարհային ռազմական պատմության մեջ նմանը չունեցող տարեգրություն և վերականգնեցին մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Ընդգծվել է, որ անցյալ տարի երկրի սահմանադրական կարգի վերականգնումից հետո այս պատվաբեր առաքելությունը հաջողությամբ ավարտվեց։
Zinvor.info