Փոլադ Հաշիմովը ծնվել է 1975 թվականի հունվարի 2-ին Գաբալայի շրջանի Վենդամ ավանում։ Նա միջնակարգ դպրոցն ավարտել է Սումգայիթ քաղաքում, ուր տեղափոխվել է ընտանիքի հետ։
Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցն ավարտելուց հետո նա սկսել է ծառայել ադրբեջանական բանակի շարքերում՝ որպես սպա։
2003 թվականին համազգային առաջնորդի կարգադրությամբ Փոլադ Հաշիմովը պարգևատրվել է «Ռազմական վաստակի համար» մեդալով, իսկ վեց տարի անց՝ 2009 թվականին, երբ կոչումով գնդապետ էր, նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ պարգևատրվել է «Հայրենիքի համար» մեդալով։
2014 թվականի հունիսի 25-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշանով, իսկ 2016 թվականի ապրիլյան մարտերում ցուցաբերած արիության համար՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով։ Ապրիլյան մարտերի ժամանակ եղել է Առաջին բանակային կորպուսի շտաբի պետ, զգալի ներդրում է ունեցել Թալիշ գյուղի մոտ գտնվող բարձունքների մաքրման գործում։
2015 թվականի հունիսի 25-ին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Այնուհետև Փոլադ Հաշիմովը նշանակվել է Երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ։ Հաշիմովը նահատակվել է 2020 թվականի հուլիսի 14-ին Թովուզի ուղղությամբ կատաղի մարտերի ժամանակ։
Հուղարկավորվել է հուլիսի 15-ին Նահատակների երկրորդ ծառուղում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում անձամբ է ցավակցություն հայտնել Փոլադ Հաշիմովի մորը։
2020 թվականի դեկտեմբերի 9-ին պետության ղեկավարի հրամանով նրան հետմահու շնորհվել է Ազգային հերոսի կոչում։
Zinvor.info