Էրդողանն ասել է, թե երբ կարող է բացվել Հայաստանի հետ սահմանը
 Էրդողանն ասել է, թե երբ կարող է բացվել Հայաստանի հետ սահմանը
08:59     13 07 2024    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չի բացառել, որ Բաքվի և Երևանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը։

Այս մասին նա լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալուց հետո, հայտնում է Anadolu գործակալությունը։

«Ինչու՞ չդիտարկել այս հարցը։ Նախկինում այս մասին մենք արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին։ Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք խաղաղության համար։ Մենք հուսով ենք, որ շուտով տևական խաղաղություն կհաստատվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։ Զանգեզուրի միջանցքի բացումն այս համաձայնագրի վերջնական քայլն է։ Մենք ուզում ենք, որ այս ճանապարհին դրական որոշումներ կայացվեն առանց հապաղելու: Այժմ տարածաշրջանից դրական ազդանշաններ են գալիս, և մենք հուսով ենք, որ դրանք ի վերջո լավ նորություններ կբերեն», - ասել է Էրդողանը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Հայաստան  


Լրահոս