Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հուլիսի 11-ին Իսլամաբադում նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը։
Ընդգծելով, որ Ադրբեջանը նույնպես միշտ աջակցել է քաշմիրցիների արդար գործին, վարչապետը նշել է, որ խոսքը վերաբերում է «այդ միլիոնավոր մարդկանց, ովքեր ավելի քան յոթ տասնամյակ ահռելի զոհողություններ են արել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան իրենց ինքնորոշման իրավունքին հասնելու համար»:
«Ադրբեջանը մերձավորարևելյան այլ երկրների՝ Թուրքիայի հետ միասին բարեկամ, եղբայրական երկրներից է, որոնք աջակցում են Քաշմիրի գործին», - հավելել է նա։
Zinvor.info