Իլհամ Ալիևը զանգահարել է Մասուդ Փեզեշքիանին
 Իլհամ Ալիևը զանգահարել է Մասուդ Փեզեշքիանին
08:42     10 07 2024    
Հուլիսի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Երկրի ղեկավարը շնորհավորել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրա գործունեության մեջ:

Նախագահ Իլհամ Ալիևը հրավիրել է Մասուդ Փեզեշքիանին այցելել Ադրբեջան:

Գոհունակությամբ ընդունելով հրավերը՝ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական պետության ղեկավարին և իր հերթին, Ադրբեջանի նախագահին հրավիրել պաշտոնական այց կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն։

Երկրի ղեկավարը գոհունակությամբ ընդունել է հրավերը:

Zinvor.info

Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Մասուդ-Փեզեշքիան  


Լրահոս