Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
  Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
12:30     06 07 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է Մասուդ Պեզեշքիանին երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Իլհամ Ալիևը նաև հրավիրել է Իրանի նորընտիր նախագահին այցելել Ադրբեջան՝ երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ կարծիքներ փոխանակելու նպատակով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Փեզեշքիան  


Լրահոս