Տոկաևը ժամանել է Ադրբեջան
  Տոկաևը ժամանել է Ադրբեջան
11:29     06 07 2024    
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Շուշայում կայանալիք Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին ԹՊԿ անդամ երկրների ազգային դրոշները, հարգարժան հյուրի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին դիմավորել են ԱՀ առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, Աղդամի, Ֆիզուլիի և Խոջավենդի շրջաններում ԱՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը, ԱԳ փոխնախարար Սամիր Շարիֆովը և այլ պաշտոնյաներ:
Zinvor.info

Հեշթեգներ. Տոկաև   Ադրբեջան