Ադրբեջանի ՊՆ. Խոջալիում զգալի քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել
  Ադրբեջանի ՊՆ.  Խոջալիում զգալի քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել
15:16     02 07 2024    
Ղարաբաղի շրջանի տարածքի ինժեներական հետախուզության ընթացքում հայտնաբերվել են զգալի քանակությամբ զինամթերք և հրետանային արկեր, որոնք պատկանել են Հայաստանի զինված ուժերին և ապօրինի հայկական զինված կազմավորումներին:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Ադրբեջանական բանակի ինժեներասակրավորական ստորաբաժանումների գործունեության արդյունքում Խոջալուի շրջանում հայտնաբերված զինամթերքն ու արկերն առգրավվել են։

Ազատագրված տարածքներում շարունակվում են ականների և չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները, իրականացվում են նաև համապատասխան ինժեներական օժանդակ աշխատանքներ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ   Խոջալիու