Բայրամովն ու Դարչիաշվիլին քննարկել են համագործակցությունը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում
 Բայրամովն ու Դարչիաշվիլին քննարկել են համագործակցությունը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում
17:58     27 06 2024    
Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ իր գործընկերոջ հետ քննարկել են եռակողմ ձևաչափով հետագա համագործակցության ծրագրերը.

«Մենք քննարկել ենք տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը, «Միջին միջանցքի» կարևորությունը։ Ադրբեջանի Հանրապետությունը մեզ համար ոչ միայն լավ բարեկամ է, այլև ռազմավարական գործընկեր։ Համատեղ ջանքերով մենք իրականացրել ենք մի շարք ռազմավարական կարևոր նախագծեր։ Այս նախագծերն ամրապնդել են մեր տարածաշրջանի դիրքերը։ Վստահ եմ, որ ապագայում այս նախագծերի շնորհիվ կմեծանա տարածաշրջանի գրավչությունը»։

Դարչիաշվիլին նաև ընդգծել է, որ քննարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը, ինչպես նաև Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխի նախագիծը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան   Ադրբեջան  


Լրահոս