Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ պատասխանելով հարցին.
«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Ղարաբաղը Ռուսաստանի կողմից է փոխանցվել Ադրբեջանին։ Սա ռևանշիզմի դրսևորո՞ւմ է, թե ինչպե՞ս եք դուք մեկնաբանում դա.
«Ադրբեջանական բանակը, մարտադաշտում ցուցաբերելով իրեն և կորուստներ կրելով, 44-օրյա Հայրենական պատերազմում հաղթել է հայկական բանակին, բացարձակ հաղթանակ տարել, վերջ է դրել Հայաստանի կողմից 30-ամյա ռազմական օկուպացիային և ստիպել ստորագրել կապիտուլյացիայի ակտ: Հայաստանի ղեկավարությունն ինքը խոստովանել է, որ իրենց շարքերում ավելի քան 10 հազար դասալիք կա։ 2023 թվականի սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական գործողության արդյունքում հայկական բանակի մնացորդները, որոնք շարունակում էին ապօրինաբար գտնվել Ադրբեջանի տարածքում, 23 ժամից էլ քիչ ժամանակում զինաթափվեցին, և Ղարաբաղն ամբողջությամբ ազատագրվեց։ Ընդհանուր առմամբ ոչնչացվել կամ որպես ավար է վերցվել հայկական բանակի ավելի քան 5 միլիարդ դոլարի զենք-զինամթերք։
Ինչպես 44-օրյա Հայրենական պատերազմը, այնպես էլ հակաահաբեկչական գործողությունը ուսումնասիրվում են որպես եզակի ռազմական գործողություններ աշխարհի բազմաթիվ երկրների ռազմական ակադեմիաներում։
Ցավով պետք է նշել, որ նման հայտարարություններն արտացոլում են Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մտածողության մեջ ռեւանշիստական ֆանտազիաների համառությունը։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը խորհուրդ ենք տալիս իսպառ հրաժարվել ռեւանշիստական և ռևիզիոնիստական երազանքներից և դադարեցնել ռազմականացման քաղաքականությունը՝ պատմական սխալների կրկնությունից խուսափելու համար»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։
Zinvor.info