ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են կալանավորված ղարաբաղցի անջատականներին
  ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են կալանավորված ղարաբաղցի անջատականներին
12:01     25 06 2024    
Հունիսին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են հայկական ծագում ունեցող անձանց, որոնց մասին տեղեկացրել է ադրբեջանական կողմը:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է՝ ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Իր այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ։

ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես պահող կողմին։


Zinvor.info

Հեշթեգներ. ԿԽՄԿ   Անջատականներ  


Լրահոս