Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն՝ 53-րդ ավարտական արարողության կապակցությամբ անցկացված միջոցառմանը մասնակցել են՝ Ազգային պաշտպանության համալսարանի ղեկավարությունը, լիցեյի անձնակազմն ու ղեկավարությունը, ուսուցիչները, շրջանավարտները, ծնողներ, ՊՆ աշխատակիցներ, ինչպես նաև հանրության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Նախ մեկ րոպե լռությամբ հարգել են՝ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և հանուն Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության իրենց կյանքը նվիրաբերած նահատակների հիշատակը։
Զինվորական նվագախմբի ուղեկցությամբ անձնակազմը կատարել է Ադրբեջանի պետական օրհներգը, որից հետո լիցեյի Մարտական դրոշը հանդիսավոր կերպով բերվել է շքերթի հրապարակ։
Zinvor.info