Օմբուդսմենը դիմել է միջազգային կազմակերպություններին
 Օմբուդսմենը դիմել է միջազգային կազմակերպություններին
15:28     13 06 2024    
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան կոչ է արել միջազգային կազմակերպություններին դատապարտել ադրբեջանցի լրագրողի նկատմամբ Ֆրանսիայի իշխանությունների կանխակալ գործողությունները և անհրաժեշտ հետաքննություն անցկացնել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, օմբուդսմենը հիշեցրել է, որ ադրբեջանցի լրագրողը, ով այցելել է այդ երկիր՝ մասնակցելու Բոննում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարության կողմից կազմակերպված միջոցառմանը, հունիսի 11-ին ձերբակալվել է Քյոլն/Բոն օդանավակայանում, որտեղ նրան հայտնել են, որ Ֆրանսիան արգելել է իր մուտքը Շենգենյան գոտի։

Օմբուդսմենը նշել է, որ լրագրողի նկատմամբ նման գործողությունները, հանդիսանալով լրագրողական ազատ գործունեությունը սահմանափակելու փորձ, կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, մասնավորապես խոսքի ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքը։

Ֆրանսիայի կողմից նման քայլը պետք է դատապարտվի համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից, հարցը պետք է մանրակրկիտ հետաքննվի, ընդգծել է Ս. Ալիևան։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Ադրբեջան  


Լրահոս