Խոջալուի օդանավակայանում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը
  Խոջալուի օդանավակայանում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը
17:12     12 06 2024    
Խոջալուի օդանավակայանում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, համապատասխան կադրերը տարածել է Ադրբեջանի ՊՆ-ն:

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ հունիսի 12-ին ավարտվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը, որն Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայվել էր Հայրենական պատերազմից հետո:

Նշվում է, որ խաղաղապահ զորախմբի անձնակազմը, սպառազինությունն ու տեխնիկան ամբողջությամբ դուրս է բերվել Ադրբեջանի տարածքից:


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Խոջալու  


Լրահոս