Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ ջոկատայինները կատարել են բոլոր առաջադրանքները
  Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ ջոկատայինները կատարել են բոլոր առաջադրանքները
13:20     12 06 2024    
Ադրբեջանում ավարտվել են «Կովկասյան արծիվ-2024» մարտավարական հատուկ զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից։

«Բոլոր երեք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները ավիացիոն միջոցների աջակցությամբ զորավարժությունների ընթացքում հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները։ «Կովկասյան արծիվ - 2024» զորավարժություններին զինվորականները դրսևորել են բարձր պրոֆեսիոնալիզմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Վրաստան  


Լրահոս