Օմբուդսմենը հանդիպում է անցկացրել Սիրիայից հայրենադարձված ադրբեջանցիների հետ
Օմբուդսմենը հանդիպում է անցկացրել Սիրիայից հայրենադարձված ադրբեջանցիների հետ
12:12     11 06 2024    
Օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել են Սիրիայից հայրենադարձված ադրբեջանցիների հետ.

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակին։

Նշվում է, որ հունիսի 4-ին Սիրիայում տեղակայված ճամբարներում պահվող մեր քաղաքացիներից վեցը (5 երեխա և 1 կին) հայրենադարձվել են Ադրբեջան։

Հայրենադարձված կինը և երեխաները ժամանակավորապես տեղավորվել են՝ Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությանն առընթեր սոցիալական ծառայությունների գործակալության սոցիալական ծառայության հաստատությունում:

Այցի ընթացքում օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները ուսումնասիրել են՝ նրանց իրավունքների ապահովման հետ կապված իրավիճակը, հետաքրքրվել հայրենադարձված քաղաքացիների առողջական և հոգեբանական վիճակով, տեղեկատվություն են ստացել նրանց վերականգնման միջոցառումների մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Հանդիպում  


Լրահոս