Բայրամովը Էստոնիայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
 Բայրամովը Էստոնիայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
09:28     06 06 2024    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնայի միջև։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Էստոնիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, տարածաշրջանում առկա գործընթացները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Բայրամովը էստոնացի գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման և երկու երկրների միջև վստահության հաստատմանն ուղղված վերջին քայլերի մասին։ Նշվել է, որ թեև կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն խաղաղ գործընթացի շրջանակներում, ընդհանուր առմամբ, կա իրական առաջընթացի հասնելու լավ ներուժ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Էստոնիա  


Լրահոս