Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել թուրքական կողմին
 Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել թուրքական կողմին
17:49     04 06 2024    
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել՝ Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին և Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքին։

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, ցավակցական ուղերձում ասվում է. «Խորապես վշտացած եմ Կայսերի քաղաքում եղբայրական Թուրքիայի ռազմաօդային ուժերի SF-260D ռազմական ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով օդաչուների զոհվելու լուրից։ Մենք սգում ենք ձեզ հետ: Կիսում ենք այս ողբերգական դեպքի ժամանակ բոլոր զոհվածների հարազատների և մերձավորների վիշտը»,- ասված է հաղորդագրությունում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով  


Լրահոս