Հիքմեթ Հաջիևը Թուրքիայից և Ղազախստանից իր գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
 Հիքմեթ Հաջիևը Թուրքիայից և Ղազախստանից իր գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
09:33     03 06 2024    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը տարածաշրջանային հարցեր է քննարկել Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայի և Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավարի Ալիշերբեկ Պայգամովի հետ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի օգնականի X-ի էջում զետեղված հրապարակմանը։

«Ալմաթիում Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների նախագահների դիվանագիտական խորհրդատուների/օգնականների հանդիպման շրջանակում իմ գործընկերներ Աքիֆ Չաղաթայի և Ալիշերբեկ Պայգամովի հետ քննարկեցինք մեր երկրների միջև եղբայրական հարաբերությունների հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր:

Թյուրքական աշխարհը մեր ընտանիքն է»,- ասվում է հրապարակման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Թուրքիա  


Լրահոս