Հիքմեթ Հաջիևը ՝ ԹՊԿ-ի շրջանակներում գործընկերության և համագործակցության մասին
  Հիքմեթ Հաջիևը ՝ ԹՊԿ-ի շրջանակներում գործընկերության և համագործակցության մասին
09:12     03 06 2024    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը X սոցիալական ցանցում գրառում է կատարել Ալմաթիում Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների նախագահների դիվանագիտական խորհրդականների/օգնականների երկրորդ հանդիպման կապակցությամբ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Հաջիևի X-ի էջին:

«Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների նախագահների դիվանագիտական խորհրդատուների/օգնականների 2-րդ հանդիպումը Ալմաթիում: Դիտարկեցինք կազմակերպության շրջանակներում մեր գործընկերությունն ու համագործակցությունը և քննարկեցինք Շուշայում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրակարգը, մեր համատեղ գործողություններն ու նախաձեռնությունները COP29-ի շրջանակներում, որը կանցկացվի Ադրբեջանում, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության հետագա ինստիտուցիոնալ զարգացումը:

Ինչպես ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը, թյուրքական աշխարհը մեր ընտանիքն է»,- գրել է Հիքմեթ Հաջիևը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս