Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, ողջունելով հյուրերին՝ պաշտպանության նախարարը նշել է, որ ուրախ է նրանց տեսնել մեր Ադրբեջանում։
Գոհունակություն հայտնելով այս տարվա մայիսի 29-30-ը Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով եղբայրական Թուրքիա կատարած աշխատանքային այցի կապակցությամբ՝ Զաքիր Հասանովը բարձր է գնահատել Թուրքիայում «EFES-2024» բազմազգ զորավարժությունների կազմակերպումը, ինչպես նաև զինվորականների պրոֆեսիոնալիզմը:
Գեներալ գնդապետ Գյունայդինն իր հերթին, շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար։ Նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները՝ կառուցված բարեկամության և եղբայրության վրա, հիմնված են փոխադարձ վստահության և աջակցության վրա։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական և ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։
Այնուհետև թուրքական պատվիրակության հետ հանդիպել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը։
Zinvor.info