Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն , ուղերձում ասվում է.
«Այսօր ականներն ու չպայթած զինամթերքը դեռևս ամենասուր խնդիրներից են, որոնք սպառնում են մարդու անվտանգությանը աշխարհի շատ երկրներում...
Մարդկանց կյանքի համար վտանգ ստեղծելով և ընդհանրապես կյանքի իրավունքը հարցականի տակ դնելով՝ ականների պայթյունները նաև հսկայական վնաս են հասցնում շրջակա միջավայրին... Ականների պատճառով չօգտագործվող հողերը ենթարկվում են բնական էրոզիայի և քայքայման։ Այս տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի այսօրվա համաժողովի կազմակերպումը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի՝ Կողմերի 29-րդ նստաշրջանի՝ COP29-ի նախաշեմին, որը կհյուրընկալի Ադրբեջանը։
Ադրբեջանը, շուրջ 30 տարվա հակամարտության և Հայաստանի կողմից իր հողերի օկուպացիայի արդյունքում, տառապում է իր տարածքների ականազերծման խնդրից և աշխարհի ականներով ամենաշատ աղտոտված երկրների շարքում է։ Ըստ նախնական գնահատականների՝ երկրի մոտ 12 տոկոսն աղտոտված է 1,5 միլիոն ականներով և անհայտ քանակությամբ չպայթած զինամթերքով:
2020 թվականի պատերազմի ավարտից մինչ օրս մեր քաղաքացիներից 361-ը, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են, ականների զոհ են դարձել, նրանցից 68-ը զոհվել է, իսկ 293-ը՝ ծանր վիրավորում ստացել։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի սկզբից ի վեր ականներից տուժել են մեր ավելի քան 3400 քաղաքացիներ, այդ թվում՝ 358 երեխաներ և 38 կանայք։ Ականներից տուժածների թվի ամենօրյա աճի հիմնական պատճառներից է Հայաստանի հրաժարվելը Ադրբեջանի տարածքում տեղադրած ականների ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց...
Ականազերծման ժամանակ մեր բախված դժվարությունները լուրջ խոչընդոտներ են ստեղծում 800 հազար ներքին տեղահանվածների իրենց տներ վերադարձի համար։
Մարդասիրական ականազերծումը Ադրբեջանի պետական քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է։
Ադրբեջանն իր ականների խնդրին զուգահեռ բազմաթիվ նախաձեռնություններով է հանդես եկել՝ այս խնդրի վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար...
Վերջին երեք տարիների ընթացքում մեր երկիրը ՄԱԿ-ի հետ համատեղ անցկացրել է մի շարք միջազգային գիտաժողովներ՝ նվիրված ականների թեմային։
Ադրբեջանը ներկայումս ՄԱԿ-ի հետ աշխատում է ականազերծման գործողությունների ուսուցման համար «Կատարելության կենտրոն» ստեղծելու ուղղությամբ: Համաժողովի ընթացքում ANAMA-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև կստորագրվի մտադրությունների փաստաթուղթ:
Այսօրվա իրադարձությունը ցույց է տալիս Ադրբեջանի վճռականությունը՝ պայքարելու ականների դեմ, որոնք ժամանակակից աշխարհի մարտահրավերներից են»։
Zinvor.info